Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի և երգչուհի Ջեմմա Քոլինզը BBC Radio 1 Teen Awards-ի հաղթողներին հայտարարելու ժամանակ սայթաքել է և ընկել լյուկը, որով այդ պահին բեմ էին բարձրանում շոուի մասնակիցները:
Տեղի ունեցածի տեսանյութը լայնորեն տարածվել է ցանցում և ակտիվորեն քննարկվել օգտատերերի կողմից: Քոլինզն ինքը հայտարարել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց, չնայած դրան, պատրաստվում է դատի տալ BBC-ին:
«Ես ցնցված եմ: Հրաշք է, որ կենդանի մնացի: Ես կարող էի մեռնել կամ հաշմանդամ դառնալ»,- Քոլինզի խոսքը մեջբերել է The Sun-ը: