DJ Mag հանդեսը կազմել է աշխարհի լավագույն դիջեյների ամենամյա վարկանիշը: Հրատարակության կայքում հրապարակված ցուցակում տեղ է գտել հարյուր երաժիշտ:
Վարկանիշի առաջատարն է դարձել 21-ամյա հոլանդացի Մարտին Հարիքսը: Այդ դիրքը նա զբաղեցնում է երկրորդ տարին անընդմեջ: 2016 թվականին երաժիշտը դարձել էր DJ Mag-ի վարկանիշում հայտնված ամենաերիտասարդ դիջեյը:
Երկրորդ տեղում Dimitri Vegas & Like Mike բելգիական դուետն է, երրորդ հորիզոնականում՝ նիդեռլանդացի դիժեյ Արմին վան Բյուրենը, որն ավելի վաղ եղել է DJ Mag-ի ցուցակի առաջատարը:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև դիջեյներ Hardwell-ը, Tiսsto-ն, The Chainsmokers դուետը, Դևիդ Գետտան, Աֆրոջեկը, Սթիվ Աոկին և ամերիկացի Marshmello-ն:
Ցուցակը կազմվել է ընթերցողների քվեարկության հիման վրա: