Մխիթարյան միաբանությունում տեղի են ունենում մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ին «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Թվայնացման աշխատանքներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Կարծում եմ` թվայնացնելով դրանք, կարելի է փրկել խունացումից, նաև ավելի հեշտությամբ տեղափոխել Հայաստան` Մատենադարան և կատարել աշխատանքներ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Մխիթարյան միաբանությունում կուտակված է մեծ ժառանգություն՝ հատկապես ձեռագիր մատյանների տեսքով: Նախարարի կարծիքով՝ մոտ 5000 օրինակ ձեռագիր մատյանների ուսումնասիրությունն ու տպագրությունը ներկայումս շատ կարևոր է:
Ամեն օր միաբանություն են այցելում զբոսաշրջիկներ, ծանոթանում նյութերին: Իսկ այնտեղ հավաքված նյութերը ոչ միայն հայկական, այլ նաև համամարդկային նշանակություն ունեցող արժեքներ են: