New Yorker շաբաթահանդեսի նոր համարը կթողարկվի շապիկին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ անտառից հայտնվող «վտանգավոր ծաղրածուի» կերպարում: «Իմ ամբողջ կյանքը խախտված է: Սա ազգային մասշտաբի մղձավանջ է»,-հանդեսի կայքում մեջբերված է նկարչի՝ պատկերազարդման հեղինակ Քարթեր Հուդրիչի խոսքը:
New Yorker-ի նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 30-ին՝ Հելլոուինի տոնակատարության նախօրյակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: