
Մարզահագուստ արտադրող Adidas ընկերությունն այլևս չի լինի իտալական «Միլանի» տեխնիական հովանավորը,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Ակումբը խզել է պայմանագիրը գերմանական ընկերության հետ: Դա ուժի մեջ կմտնի մրցաշրջանի ավարտից հետո: Adidas-ը միլանցիների հովանավորն էր 1998 թվականից:
«Ռոսոներիներն» արդեն պայմանագիր են կնքել տեխնիկական նոր հովանավորի հետ, սակայն մանրամասների մասին կհայտնեն ավելի ուշ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Adidas-ին կփոխարինի Puma-ն:
armsport.am