
Դանիացի թենիսիստուհի Կարոլին Վոզնյացկին Սինգապուրում ընթացող WTA Ամփոփիչ մրցաշարում տարած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողի այն հարցին, թե որ նա երգը կցանկանար երգել կարաոկեում:
«Վերջերս կարողացա ներկա գտնվել «Backstreet Boys»-ի համերգին, այնպես որ, հնարավոր է, ընտրեի նրանց երգերից մեկը: Ամեն դեպքում, իմ սիրելի երգը կարաոկեի համար Շերիլին Սարգսյանի` «If I Could Turn Back Time» երգը»,- Վոզնյացկիի խոսքն է մեջբերում «WTA»-ի պաշտոնական կայքը:
armsport.am