Աստված չի կարող միանգամից ամեն տեղ լինել, դրա համար Նա մայրերին է ստեղծել:
Մի եղիր քաղցր, որ քեզ չուտեն, մի եղիր դառը, որ քեզ չնետեն:
Վախեցիր առջևիդ այծից, հետևից եկող ձիուց և քեզ շրջապատող հիմարներից:
Ձուկն ու հյուրը 3 օրից հոտ են արձակում:
Աստված պահպանում է աղքատներին թանկ արժեցող մեղքերից:
Երբ ծեր օրիորդը ամուսնանում է, նա միանգամից դառնում է երիտասարդ կին:
Որքան էլ քաղցր լինի սերը՝ կոմպոտ չես սարքի:
Գինին մտավ՝ գաղտնիքը դուրս եկավ:
Աստված երկու ականջ և մեկ բերան է տվել, որ մարդը շատ լսի և քիչ խոսի:
Ծածկոցը գրպան չունի:
Երբ հաջողությունը երես է թեքում, ատամները կաթնաշոռից էլ են փշրվում:
Եթե պարում ես, ապա երաժշտության տակ պարիր:
Ճշմարտությունը՝ մեղք չէ, բայց դա էլ ամեն տեղ չեն բարձրաձայնում: