Բորտ–ուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից
Advertisement 1000 x 90

Բորտ–ուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից

China Eastern Airlines-ի բորտ-ուղեկցորդուհին վնասվածքներ է ստացել` Շենչժեն քաղաքի օդանավակայանում ընկնելով ինքնաթիռից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Weibo միկրոբլոգին։

Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրվա երկրորդ կեսին, երբ բորտ-ուղեկցորդուհին փորձել է թռիչքի ժամանակ փակել օդանավի դուռը և 2.7 մետր բարձրությունից ընկել է։

Նրան հայտնաբերել են մեխանիկները և շտապօգնություն կանչել։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Նա բազմաթիվ կոտրվածքներ է ստացել։

Այժմ հետաքննությունն է անցկացվում։ Ինքնաթիռը որոշակի ուշացումից հետո հաջողությամբ իրականացրել է նախատեսված թռիչքը:



Նման նյութեր