Բուշ Ավագը ներողություն է խնդրել իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրած դերասանուհուց
Advertisement 1000 x 90

Բուշ Ավագը ներողություն է խնդրել իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրած դերասանուհուց

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ներողություն է խնդրել այն բանի համար, որ կարող էր պատահականորեն վիրավորել դերասանուհի Հեզեր Լինդին, որը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին գրել է Daily Mail հրատարակությունը՝ հղում անելով երկրի նախկին ղեկավարից ստացված հայտարարությունը:

«Նախագահ Բուշը երբեք և ոչ մի պարագայում միտումնավոր անհարմարություն չէր պատճառի որևէ մեկին, նա անկեղծորեն ներողություն է խնդրում, եթե կատակելու իր փորձը վիրավորել է տիկին Լինդին»,- հրատարակությանը հայտնել է նախկին նախագահը:

Ավելի վաղ Լինդը Բուշ Ավագին, որը գամված է հաշմանդամի սայլակին, սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել չորս տարի առաջ ֆոտոսեսիայի ժամանակ տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված էր «Շրջադարձ. Վաշինգտոնի լրտեսները» սերիալին:

Դերասանուհին Instagram ցանցում պատմել է, որ սայլակին նստած Բուշը իր կնոջ՝ Բարբարա Բուշի ներկայությամբ հետևից ձեռքով դիպել է իրեն և անպարկեշտ կատակ արել: Ավելի ուշ Լինդը հեռացրել է հրապարակումը, իսկ նրա մեղադրանքները վրդովեցրել են սոցցանցի առանձին օգտատերերի, քանի որ, նրանց կարծիքով, այսօրինակ պահվածքով նա վիրավորում է այն մարդկանց, որոնք իրապես սեռական ոտնձգությունների ու բռնության զոհ են դարձել:

 



Նման նյութեր