ԱՄՆ-ի վիրաբույժները հաջողությամբ առանձնացրել են ընդհանուր գլխով սիամական երկվորյակներին
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի վիրաբույժները հաջողությամբ առանձնացրել են ընդհանուր գլխով սիամական երկվորյակներին

ԱՄՆ-ի վիրաբույժները հայտարարել են ընդհանուր գլխով և գանգով սիամական երկվորյակներին առանձնացնելու բացառիկ վիրահատության հաջող ավարտի մասին: Այդ մասին հայտնել Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի մամուլի ծառայությունը:

«Վիրահատությունից հինգ ամիս անց մենք ուրախությամբ պատրաստ ենք հայտարարել, որ և՛ Էրին, և՛ Էբբի Դելեյներն իրենց հիանալի են զգում և շարունակում են վերականգնվել ծանր վիրահատությունից հետո, որը նրանք ստիպված էին վերապրել: Մենք կատարել ենք նմանօրինակ ամենավաղ վիրահատություններից մեկը: Որքան վաղ դրանք անցկացվեն, այնքան ավելի արագ է երեխայի օրգանիզմը վերացնում դրանց հետևանքները, ուստի մենք ջանացել ենք այն իրականացնել ամենասեղմ ժամկետում»,- հայտարարել է վիրահատության մասնակիցներից մեկը՝ Ջես Թեյլորը: