Weibo չինական սոցիալական ցանցի օգտատերերը նշանավոր դերասաններին և կանադացի երգիչ Ջասթին Բիբերին կանանց ավանդական չինական հագուստ են հագցրել: Ֆոտոշոփի օգնությամբ արված նկարները հայտնվել են 9gag-ի Instagram-օգտահաշվում:
«Հայտնի տղամարդիկ Ցիների դինաստիայի ժամանակների «չին գեղեցկուհիների» դերում: Նրանցից ո՞րն է ավելի ձեր ճաշակով»,-բաժանորդներից հետաքրքրվել են ադմինիստրատորները:
«Չին գեղեցկուհիների» թվում են հայտնվել Բենեդիկտ Քամբերբեթչը, Թոմ Հիդլսթոնը, Օռլանդո Բլումը, Ջեյմս Մաքեվոյը, Ջոզեֆ Գորդոն-Լևիթը և Բիբերը:
Մեկ օրից պակաս ժամանակում հրապարակումը հավաքել է ավելի քան 370 հազար լայք և օգտատերերի բազմաթիվ մեկնաբանություններ:
«Իսկ ի՞նչ է այստեղ կորցրել Բիբերը»,- հետաքրքրվել են նրանք:
9gag-ի բաժանորդների մեծ մասը համաձայնել է, որ բոլոր տղամարդկանց էլ սազել է «տարօրինակ չինացի գեյշաների հանդերձանքը»:
«Բենեդիկտը բոլոր հագուստներով էր հիանալի տեսք ունի»,- կարծիք է հայտնել Բենեդիկտ Քամբերբեթչի երկրպագուներից մեկը: