
Հաջորդ տարի հոկտեմբերին Երևանում կանցկացվի գեղասահքի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
«Ֆեդերացիայի խորհրդի անդամ Սարգիս Թևանյանի հետ համապատասխան դիմում էինք ներկայացրել Չմշկորդների միջազգային միությանը (ՉՄՄ): Դիմումը հաստատվեց, և հաջորդ տարի պատանեկան Գրան Պրիի փուլերից մեկը կանցկացվի Երևանում:
Այս մրցաշարին մասնակցում են 13-19 տարեկան գեղասահորդներ: ՉՄՄ-ն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանի մայրաքաղաքում գործում է Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշերին»,- ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը: