Լոս Անջելեսում իր մահկանացուն է կնքել Համբիկ Սասունյանի մայրը՝ Ժորժեթ Սասունյանը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Ժորժեթ Սասունյանը ծնվել է 1930 թվականին Լիբանանում: Նրա հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փասադենայի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Համբիկ Սասունյանը ԱՍԱԼԱ-ի անդամ էր, 1982 թվականին սպանել էր ԱՄՆ-ում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, ինչից հետո դատարապրտվել էր ցմահ ազատազրկման:
Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը: