Զարուհի Բաբայանն ամուսնու՝ հետախուզման մեջ գտնվող գործարարի կողմից խաբվելու մասին. asekose.am
Advertisement 1000 x 90

Զարուհի Բաբայանն ամուսնու՝ հետախուզման մեջ գտնվող գործարարի կողմից խաբվելու մասին. asekose.am

Օրեր առաջ մամուլում հայտնվեց մի հրապարակում, որը վերաբերվում էր պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանի որդուն՝ Հովհաննես Պողոսյանին: Հրապարակման մեջ, որը վերնագրված էր «Գործարարը «քցել է» Սոֆի Դևոյանի որդուն և անհետացել», նշվում էր, որ սնանկ ճանաչված թռչնամսի և հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանի պարտատերերի ցանկում է նաև  Հովհաննես Պողոսյանը, ով իրեն պատկանող Գնդեվազի թռչնաֆաբրիկան շահագործման իրավունքով հանձնել էր Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է:

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Հովհաննեսի կնոջ՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց՝ նշելով, որ ոչնչից տեղյակ չէ.

«Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, ես չեմ կարդացել տվյալ հոդվածը: Եվ բացի դրանից էլ, ես կոմպետենտ չեմ պատասխանելու նման հարցերին, ոչ մի բան չեմ կարող ասել»,- նշեց Զարուհի Բաբայանը:

Վերջում ավելացնենք, որ Asekose.am-ը փորձեց զրուցել նաև անձամբ Հովհաննես Պողոսյանի հետ, ում անվան հետ էլ անմիջականորեն կապված է այս պատմությունը, սակայն երգչուհին կտրականապես հրաժարվեց փոխանցել ամուսնու հեռախոսահամարը: