Օտարերկրացիների աչքերով հայերն արևի են նման, Հայաստանը` ջազի. պետերբուրգցու հիացմունքը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օտարերկրացիների աչքերով հայերն արևի են նման, Հայաստանը` ջազի. պետերբուրգցու հիացմունքը. armeniasputnik.am

Հայաստանը հիացրեց ռուս զբոսաշրջիկ Ալեքսանդրա Զայցևային ոչ միայն համեղ ուտելիքներով և փափուկ կլիմայով, այլև ցնցեց մշակութային հուշարձանների առատությամբ։ Այդ մասին ճանապարհորդուհին պատմեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա միշտ ցանկացել է Հայաստանն ավելի մոտիկից ճանաչել, քանի որ մանկուց սիրում է մեր երկրի մշակույթը, խոհանոցը, բնապատկերները, ֆիլմերն ու գորգերը։

«Չորսից ավելի օրերի ընթացքում ես եղա Գառնիում և Գեղարդում, Սևանում, Խոր Վիրապում, այցելեցի Հռիփսիմեի վանք, Էջմիածին, Զվարթնոց։ Այժմ Սանկտ Պետերբուրգում եմ գտնվում, սակայն սիրտս Հայաստանում է»,– ասաց զբոսաշրջիկը։

Հարազատ քաղաք ժամանելով՝ Ալեքսանդրան պատմել է Հայաստանի մասին բոլորին, նույնիսկ տաքսու վարորդին, որը նրան օդանավակայանից տուն է հասցրել։

Այվազովսկին, ջազը և Փարաջանովը

Ալեքսանդրան նշեց, որ Երևանում ցուցադրված է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների հիասքանչ հավաքածուն, պատմության հետաքրքիր թանգարան է գործում։

«Ես սիրահարվեցի հին հայկական կիրառական արվեստին (գորգագործություն, սպասքի, արձանիկների և զենքի պատրաստում)», – նշեց նա։

Բացի այդ, Հայաստանն Ալեքսանդրիայի մեջ ասոցացվում է ջազի հետ, այնտեղ ողբերգությունն ու ուրախությունը կողք կողքի են ապրում։ Հայտնի երևանյան ջազային ակումբներ այցելելով՝ Սանկտ-Պետերբուրգյան զբոսաշրջիկին զարմացրել էին հրաշալի մթնոլորտն ու այնտեղ աշխատող սրտաբաց ու բարի մարդիկ:

Դա էլ, սակայն, ամենը չէ, ինչը տպավորել էր աղջկան։ Նա հասցրել է այցելել նաև Փարաջանովի տուն–թանգարան։

«Խոսքեր չկան… Միայն հիացմունք։ Փարաջանովի թանգարանն աշխարհում ուրիշ ոչ մի բանի նման չէ։ Թանգարանի մասին կարող եմ ասել, որ այնտեղ Փարաջանովին, կարծես, ողջ տեսնես։ Նա մահացած «հանճար–հուշարձան» չէ, այլ կենդանի տաղանդ, որը շարունակում է ուրախացնել և զարմացնել… Ուզում ես այնտեղ դիպչել ամեն ինչի…»,– ասաց աղջիկը։

Մայրամուտին Ալեքսանդրան այցելել է նաև Ծիծեռնակաբերդ։ Զբոսաշրջիկին գրավել է այն լռությունը, որի ֆոնին կարելի է շատ բաների մասին մտածել։

Հայաստանի մարդիկ

Սանկտ Պետերբուրգից Հայաստան ժամանած զբոսաշրջիկը հաճելիորեն զարմացել է նաև Հայաստանի անվտանգությամբ։

«Մի անգամ Ստանիսլավսկուն հարցրել են՝ «ի՞նչ է սերը»։ Նա պատասխանել է` «դիպչելու ցանկություն»։ Եվ այսպես։ Հայաստանում ես ամեն ինչն ուզում էի շոշափել, շոյել, գրկել։ Որոշ մարդիկ, կարծես, արև լինեին։ Մոռանալ նրանց անհնար էր, հոգուդ էին դիպչում, չորս օրվա ընթացքում հարազատ դարձան, հիմա այդ ամենի հետ ապրել է պետք»,– ավելացրեց Ալեքսանդրան։

Նրա համար հայերը լուսավոր հոգի ունեցող մարդիկ են՝ աչքերում արտացոլվող կենսուրախությամբ, բարի և սրտաբաց։

«Լավ գիտեն իրենց մշակույթը, հյուրասեր և վառ անձնավորություններ են։ Երիտասարդությունը, հիմնականում, լավ է խոսում երեք լեզուներով։ Դա հարգանք է առաջացնում, նույնիսկ Սանկտ-Պետերբուրգում նման բան հաճախ չես տեսնի։ Ամենակարևորը` բոլորը պատրաստ են օգնության հասնել»,– ասաց Ալեքսանդրան։

Խոսելով հայկական ավանդական խոհանոցի մասին, նա նշեց, որ պատրաստ էր մեծ չափաբաժիններով զանազան ուտեստներ փորձել, ըմպել համեղ սուրճն ու համտեսել իսկական տոլմա։

armeniasputnik.am