Մեքսիկայում գործող կտորեղենի խանութի 24-ամյա աշխատակիցներ Միգելը և Օսկարը սպանել են իրենց 19-ամյա գործատու՝ Ժասմինա Կոնտրերասին: Հանցագործները իրենց այս քայլը բացատրել են նրանով, որ ուղղակի չէին կարող ենթարկվել կնոջ, որը նաև իրենցից տարիքով փոքր է:
Ինչպես գրում են մեքսիկական լրատվամիջոցները, Միգելը և Օսկարն սպասել են այնքան, որ տարածքում ականատեսներ չլինեն, ինչից հետո խեղդամահ են արել աղջկան և նրա դին թաքցրել են անտառում: Սպանությունը, որը տեղի է ունեցել կտորեղենի խանութում, ֆիքսվել է խանութի սրահում տեղադրված տեսախցիկների միջոցով:
Աղջկա դին հայտնաբերվել է հոկտեմբերի 20-ին ոստիկանների կողմից: Դիակի դատաբժշկական փորձաքննությունը փաստել է, որ աղջկա մահը վրա է հասել ասֆիքսիայի հետևանքով, ինչը նշանակում է շնչառության բացակայություն:
Խանութի աշխատակիցներն ընդունել են առաջադրված մեղադրանքը, բացի այդ, Միգելը նաև խոստովանել է, որ աղջկան գումար է պարտք եղել:
Նրանց սպառնում է մինչև 30 տարի ժամկետով ազատազրկում: