Քըրք Քրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն ատյանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել Քրքորյանի 1.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունից 500 մլն դոլարը փոխանցել բարեգործական կազմակերպություններին: Միլիարդատիրոջ կողմից նշանակված 3 անձից բաղկացած մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսը և Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Էսրայիլյանը, արդեն Քրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:
Քրքորյանն իր կտակում նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից առավելագույնը 3 տարի հետ (նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին):
asparez.am