ԹԵՍՏ. Այն, թե ինչպես եք դուք և ձեր սիրելին իրար ձեռք բռնում, շատ բան կարող է պատմել ձեր հարաբերությունների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԹԵՍՏ. Այն, թե ինչպես եք դուք և ձեր սիրելին իրար ձեռք բռնում, շատ բան կարող է պատմել ձեր հարաբերությունների մասին

Պարզեք, թե ինչ է նշանակում այն, թե ինչպես եք դուք և ձեր սիրելին իրար ձեռք բռնում:

Եթե դուք այսպես եք իրար ձեռք բռնում, ապա ձեր միությունը հիմնված է կապվածության և ոչ կրքի վրա: Նա, ով ձեռքը վերևից է դնում, ավելի ուժեղ է, նախաձեռնող և համարձակ:

Միահյուսված մատները խորհրդանշում են կիրք և ամուր կապվածություն: Շատ կարևոր է, որ երկուսն էլ ամուր սեղմեն մյուսի ձեռքը, լա նշան չէ, երբ ձեռքերից մեկը շատ թուլացած է:

Սա նշանակում է, որ երկուսդ էլ արժևորում եք ձեր անկախությունը: Նման զուգընկերները մշտապես հարգում են դիմացինի ազատ տարածքը: Սա կարող է նաև նշան լինել, որ ձեզնից մեկը ցանկանում է պարզապես ընկերներ մնալ:

Սովորաբար սա նշան է, որ ձեզ մոտ ամեն բան լրջանում է: Սակայն, ցավոք, դա միայն դրական նշան չէ: Հնարավոր է, որ ձեզնից մեկը սկսում է խենթ սեփականատիրական հակումներ դրսևորել:

Հիմնականում այսպես են իրար ձեռք բռնում պաշտոնական հավաքների կամ երեկույթների գնալիս: Այնուամենայնիվ, եթե դուք սովորաբար այսպես եք ձեռք բռնում, ապա նա, ով բռնում է մյուսի ձեռքն, ունի նրա պաշտպանության կարիքը:

Սա նշանակում է, որ զուգընկերները, այսպես ասած, նույն տեղում չեն: Նա, ով քաշում է մյուսի ձեռքը, փորձում է զուգընկերոջը ստիպել ավելի արագ որոշումներ կայացնել: Դա կարող է նաև նախանշել, որ զուգընկերներից մեկը հոգնել է միօրինակ առօրյայից:

Եթե ձեր զուգընկերը խուսափում է բռնել ձեր ձեռքը, ապա հավանաբար նա այդքան էլ ձեզնով տարված չէ: Ամեն դեպքում սա կարող է նաև լինել ամաչկոտության նշան: Հարկավոր չէ միանգամից կտրուկ քայլերի դիմել, ուշադրություն դարձրեք ձեր հարաբերություններին:

entertrain.1in.am