Թբիլիսիի նորաթուխ քաղաքապետն աշխարհի ամենանորաոճ քաղաքական գործիչներից է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թբիլիսիի նորաթուխ քաղաքապետն աշխարհի ամենանորաոճ քաղաքական գործիչներից է

Վրաստանի գունեղ ու շքեղ, կերպարային մայրաքաղաքի նորաթուխ քաղաքապետին մի քանի օրում հասցրել են քննարկել նաև Վրաստանի սահմաններից դուրս:

Մի քանի հայտնի լրատվական կայքեր հատուկ անդրադարձներ են կատարում Թբիլիսիի նորանշանակ քաղաքապետին, բայց ոչ թե քաղաքական ինչ-որ ծրագրերի կամ հայացքների, այլ գերազանց ընտրված հագուկապի, նրբաճաշակ ոճի պատճառով:

Կալաձեն  հոկտեմբերի 22-ին ընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ, մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը, իսկ նախքան քաղաքական դաշտում հայտնվելը, նա պահանջված ֆուտբոլիստ էր, «Միլան»-ի պաշտպաններից:

GQ Տղամարդկանց ամսագիրը ներկայացնում է Կախա Կալաձեին այլ տեսանկյունից, քաղաքական դաշտից այն կողմ` նշելով. «Բավական է թերթել Կախա Կալաձեի ինստագրամի էջն ու ամեն բան պարզ կլինի: Նա չի վախենում ծայրահեղ լուծումներից, չի խուսափում խառը ոճերի համադրություններից:

Ասում են` Կալաձեին նման տարբերվող ոճի ընտրության հարցում օգնում է կինը` դիզայներ Անուկի Արեշիձեն»:

armtimes.com