Ինչպես հաղորդվել է Դարեմի համալսարանի մամլո ասուլիսում, որի ղեկավարությամբ անցկացվել է Rest Test հարցումը18 հազար մարդու մասնակցությամբ, մարդկությանը չի բավարարում հանգիստը:
Պատասխանողների երկու երրորդից ավելին (68%) խոստովանել է, որ իրենց բացարձակ չի բավականացնում հանգիստը: Հարցման մասնակիցների 1/3-ը հայտնել է, որ իրենց զգացողությամբ իրենց պետք է ավելի շատ հանգիստ, քան միջին մարդուն, և միայն պատասխանողների 10%-ն է վստահ, որ իրենց պետք է ավելի քիչ հանգիստ, քան միջին մարդուն:
Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ հանգստի պահանջը և բավարարվածությունը իրար հետ սերտ կապված են: Այն մարդիկ, որոնց բավարարել է հանգիստը, ավելի երջանիկ են եղել և գոհ իրենց կյանքից: