Այսօրվա Հայաստանն ընդգրկում է պատմական Հայաստանի մոտ 10 տոկոսը, իսկ մնացյալ հատվածները բաժանված են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի միջև։ Ներկա Ադրբեջանի տարածքում միջնադարյան տասնյակ վանքեր ու եկեղեցիներ ու հուշարձաններ, որոնք հիմնականում հայկական ծագման են, քանդել են, աղավաղել, երբեմն էլ`հողին հավասարեցրել։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը փաստեր ունի` լուսանկարների տեսքով, այսինքն` ինչպիսին են դրանք եղել նախկինում և հիմա։
Ներկայացնում ենք 9 կառույց, որոնք վանդալիզմի զոհ են դարձել։
Վարդաշեն քաղաք (այժմ` Օղուզ քաղաք)։ Սուրբ Աստվածածին եկեղեցու ճակատին փակցված էր շինարարական արձանագրությունը, կար նաև կառուցողի տապանաքարը և հատակագիծը։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այն լուսանկարել է 1986 թվականին։
Սուրբ Աստվածածին եկեղեցին
Արդեն 2000 թվականին եկեղեցու վրայից հայերեն արձանագրությունը վերացել է, իսկ եկեղեցին ներկայացվել է որպես աղվանական։
Սուրբ Աստվածածին եկեղեցին
Դաշբուլաղ գյուղ(Շաքիի շրջան)։ Հայերն այստեղ ապրել են մինչև 1918 թվականը։ Դաշբուլաղում 1828 թվականին նրանք կառուցել են Սուրբ Գևորգ եկեղեցին։ Արդեն 2010 թվականի լուսանկարում կարելի է տեսնել, թե ինչի է վերածվել անցյալի եկեղեցին` անասնագոմի։
Սուրբ Գևորգ եկեղեցին
Գանձակ (այժմ` Գյանջա)։ 1633 թվականին կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին վերածվել է կամերային երաժշտության սրահի:
Սուրբ Հովհաննես եկեղեցին
1985 թվականին այստեղ այցելած Սամվել Կարապետյանը լուսանկարել է հայերեն արձանագրությունը։ 2007 թվականին արված լուսանկարում ակնհայտ պարզ է դառնում, որ հայերեն արձանագրությունը միտումնավոր քերվել է։
Սուրբ Հովհաննես եկեղեցին
Գանձակ (այժմ` Գյանջա)։ Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին 1990–ականներին վերացրել են, իսկ դրա փոխարեն կանգնեցրել ադրբեջանական ժողովրդական հերոս Ղաչաղ Նաբիի հուշարձանը։ Ի դեպ, տարբեր աղբյուրների համաձայն` նա զբաղվում էր ճանապարհներին դարանակալելով ու առևտրականներին թալանելով։
Մարշալ Հովհաննես Բաղրամյանին փոխարինած թալանչի Ղաչաղ Նաբին
Խաչակապ գյուղ (այժմ` Ղուշչի, Դաշկեսանի շրջան)։ Այս գյուղում գտնվող Թարգմանչաց վանքի լուսանկարն արվել է 1985 թվականին։ Հաջորդ լուսանկարում պարզ երևում է, որ վանքի զանգակատունն ակնհայտորեն քանդված է։ Դա փաստում է Google Earth-ի 22.01.2002 թվականի հրապարակած տիեզերքից կատարված լուսանկարը։
Սուրբ Թարգմանչաց վանքը
1988 թվականին` խաչակապցիների բռնագաղթի օրերին, բնակիչներից մեկը` Իսահակ Բաղյանը, Բագրատաշեն է փոխադրել վանքի գերեզմանոցի քաչքարերից մեկը` փրկելով այն վերահաս ոչնչացումից։
Սուրբ Թարգմանչաց վանքի խաչքարը Բագրատաշենում
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am