Հնդկաստանի հարյուր հազարավոր ընտանիքներ այս օրերին մասնակցում են Չխաթ Փուջե տոնին, որը նվիրված է Արեգակի աստված Սուրիեին: Հոկտեմբերի 27-ը փառատոնի եզրափակիչ օրն է, որն սկսվում է Դիվալիից՝ կրակների տոնից հետո, որը
խորհրդանշում է գյուղատնտեսական աշխատանքների ավարտվելը:
Հնդկաստանի Բիհար հյուսիսային նահանգը փառատոնի կենտրոնն է ու հայրենիքը, որի ընթացքում մարդիկ աղոթում և երկրպագում են Սուրիեին ու նրա կնոջը՝ Ուշեին՝ արշալույսի աստվածուհուն:
Նա առավել մեծ ժողովրդականություն է վայելում Հնդկաստանի արևելքում, բայց հանդիսությունները, որոնք տևում են չորս օր, անցկացվում են ամբողջ երկրում: