Թեյլոր Սվիֆթը հրապարակել է Ready For It երգի նոր հոլովակը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թեյլոր Սվիֆթը հրապարակել է Ready For It երգի նոր հոլովակը

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Ready For It երգի նոր հոլովակը:

Երգչուհին ընտրել է կիբորգի կերպարը՝ ամբողջովին արհեստական մարմնով: Արտիստուհու երկրպագուները ուշադրություն են դարձրել այս կիբորգի խիստ նմանությանը «Ուրվականը՝ զենք ու զրահի մեջ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Մայորին, որի դերակատարը դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնն է:

Ready For It սինգլը տեղ կգտնի Reputation ալբոմում, որի ռելիզը պլանավորված է նոյեմբերի 10-ին: