Այսօր «Ո՛չ բռնությանը» միջազգային օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր «Ո՛չ բռնությանը» միջազգային օրն է

«Ո՛չ բռնությանը» միջազգային օրը (International Day of Non-Violence) սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևով 2007 թվականի հունիսի 15-ին և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 2-ին աշխարհի շատ երկրներում:

Օրը պատահաբար չի ընտրվել. 1869թ. հոկտեմբերի 2-ին է ծնվել Մահաթմա Գանդին՝ հանուն Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդը և ո՛չ բռնության փիլիսոփայության հիմնադիրը:

ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի համաձայն՝ Միջազգային օրը հավելյալ առիթ է, որպեսզի «քարոզվի ո՛չ բռնություն, այդ թվում՝ լուսավորչական և հասարակական-բացատրական աշխատանքի միջոցով»: Փաստաթղթում հաստատվում է «Ո՛չ բռնությանը» սկզբունքի բազմակողմանի նշանակությունը, ինչպես նաև «խաղաղության, հանդուրժողականության, փոխըմբռնման և ո՛չ բռնության մշակույթը»:



Նման նյութեր