
Armsport.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականը կշարունակի գլխավորել Արթուր Պետրոսյանը:
Մասնագետի հետ նոր պայմանագրի ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին Արթուր Պետրոսյանը 1 տարվա պայմանագիր էր ստորագրել:
Պետրոսյանի գլխավորությամբ մեր ազգային թիմը նոյեմբերի 9-ին և 13-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների հետ: