Չիգորինի հուշամրցաշար․ Արման Միքայելյանը պահպանում է առաջատար դիրքերը
Advertisement 1000 x 90

Չիգորինի հուշամրցաշար․ Արման Միքայելյանը պահպանում է առաջատար դիրքերը

Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Չիգորինի հուշամրցաշարում» կայացել են 6-րդ տուրի հանդիպումները, գրում է «Chess.am»-ը:

Մեր 6 պատվիրակներից հաղթանակ են տոնել Արման Միքայելյանը, Արթուր Դավթյանն ու Հայկ Երիցյանը։

Վլադիմիր Պողոսյանն ու Հովհաննես Հակոբյանը պարտվել են, Սարգիս Մկրտչյանը կիսել է միավորը։

«Չիգորինի հուշամրցաշարի» 6-րդ տուրից հետո 5 մասնակից, այդ թվում և Արման Միքայելյանը, 5․5 միավորով կիսում են 1-5-րդ տեղերը։

Սարգիս Մկրտչյանն իր ակտիվում գրանցել է 4․5, Արթուր Դավթյանը՝ 3․5, Հովհաննես Հակոբյանն ու Հայկ Երիցյանը՝ 3-ական, իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ 2 միավոր։

armsport.am