«Մոուրինիոն այլասերված ղեկավար է». Պեպ Գվարդիոլայի կյանքի կանոնները
Advertisement 1000 x 90

«Մոուրինիոն այլասերված ղեկավար է». Պեպ Գվարդիոլայի կյանքի կանոնները

Ոմանք իսպանացի մասնագետին համարում են դիլետանտ՝ նշելով, որ «Բավարիան» և «Բարսելոնան» եվրոպական առաջատար ակումբներ են, և այնտեղ Պեպը չի ցուցադրել իսկական մարզչական տաղանդ, իսկ ոմանք էլ հիանում են երիտասարդ և շատ հաջողակ մարզչով: Ո՞վ է ճիշտ և ո՞վ է սխալ, Պեպը կկարողանա ապացուցել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը նա գլխավորեց այս ամառ:

1. Ես աշխարհի լավագույն մարզիչը չեմ:

2. Ես ձգտում եմ ապրել կրքի հետ:

3. Ես կարող եմ ներել անհաջողությունը, բայց ոչ՝ ձգտման բացակայությունը:

4. Ես հոգեբան չեմ, ես ուղղակի տղա եմ, ով ֆուտբոլ է խաղացել: Մոտիվացիայի համար դա բավարար է:

5. Ինձ համար կարևոր է լինել այն, ինչ ես կամ:

6. Իմ բնազդին ավելի շատ եմ վստահում, քան տրամաբանական մտածողությանը: Իսկ պարտությունից երբեմն ավելի շատ հաճույք եմ ստանում, քան հաղթանակից:

7. Ֆուտբոլը խելահեղություն է: Իմ մի մասն ինձ ասում է, որ ես պետք է իմ ամբողջ կյանքը կապեմ ֆուտբոլի հետ, իսկ մյուս մասս խորհուրդ է տալիս հեռու փախչել ֆուտբոլից:

8. Մեզ հիշում են միայն հաղթանակների պատճառով: Եթե դու հաղթող չես, ապա կմնաս միայն անեկդոտների գործող անձ:

9. Իմ փիլիսոփայությունը պարզ է. չկա գնդակ, չկա փոխանցում: Չկա փոխանցում, չկա հսկողություն: Չկա հսկողություն, չկա ֆուտբոլ: Չի կարելի վազել ավելի արագ, քան թռչում է գնդակը:

10. Երբ հաղթում ես 6:0 հաշվով, դժվար է ինչ-որ բան սովորել:

11. Չկա ավելի ռիսկային բան, քան ռիսկի բացակայությունը:

12. Աճել թույլ են տալիս միայն պարտությունները և սխալները:

13. Ասում են՝ ավելի հեշտ է փոխել կնոջը, քան ֆուտբոլային թիմը: Դա հենց այդպես էլ կա:

14. Պարտվելով եզրափակիչը՝ կարելի է մնալ աշխարհի լավագույն թիմը: Բայց միայն հաղթելով այն՝ կարելի է դառնալ հավերժի մի մասը:

15. Եթե Մեսսին լավ մարզավիճակում է, ապա ոչ մի պաշտպանություն նրան չի պահի:

16. Լեոն «Բարսելոնան» է:

17. Մեսսին հրեշտակի դեմքով գիշատիչ է:

18. Ես տեսնում եմ Մարադոնային ամեն անգամ, երբ նա (Մեսսին) վերցնում է գնդակը և սկսում է արագացումը:

19. Շատերը նրանցից, ում հետ ես աշխատել եմ, հիմա վատ են արտահայտվում իմ մասին: Ես կարծում եմ, որ միշտ ներդրել եմ բոլոր ուժերս:

20. Ես Մոուրինիոյին կդիմեմ «դու»-ով, քանի որ նա ինձ Պեպ է անվանում: Եվ այսպես, ո՞վ ես դու, Ժոզե: Մենք կհանդիպենք քեզ հետ խաղի ժամանակ: Դաշտից դուրս նա ամեն տեսակի խոսքերի վարպետ է: Ես չեմ ցանկանում նրա հետ լեզվակռվի բռնվել, քանի որ դա անվերջ կընթանա: Բայց պետք է ասեմ, որ նա հանդիսանում է այլասերված ղեկավար:

21. Հանդիսականներին չես խաբի: Եթե մենք վատ խաղայինք, ոչ ոք մեզ չէր ծափահարի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am