Թեև սրտի կաթվածը մահացության բազմաթիվ դեպքերի պատճառ է դառնում, մարդկանց մեծ մասը դեռևս տեղյակ չէ դրա նշանների մասին և կարծում է, թե կրծքավանդակում առաջացող ցավը միակ նշանն է։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է սրտի կաթվածի նշանները։
- Անքնություն։ Անքնությունն ու քնի խանգարումները կարող են կապված լինել մի խումբ գործոնների հետ, ինչպիսիք են գերհյուծվածությունը, սթրեսը, էլեկտրոնային միջոցների օգտագործման չարաշահումը։ Կանանց մի մասի շրջանում անքնությունը կարող է վկայել նաև հորմոնալ ակտիվության խանգարման և սիրտ-անոթային հիվանդությունների սկզբնական մակարդակի մասին։
- Շնչառության դժվարություններ։ Կանայք, ում տանջում է շնչահեղձությունը կամ հազի անսպասելի նոպաները, պետք է դիմեն բժշկի օգնությանը։ Սովորաբար այս նշաններն ի հայտ են գալիս այն մարդկանց շրջանում, ովքեր ռիսկի խմբում են։
- Որովայնի բարձր թթվայնություն։ Թթուների մեծ քանակով արտադրությունը հիմնականում այրոցի զգացում է առաջացնում որովայնի վերին հատվածում և կրծքավանդակի շրջանում, որը նման է այն զգացողությանը, որն ունենում են կաթված տարած անձինք։ Սա ոչ բոլոր դեպքերում է լուրջ պաթոլոգիաների հանգեցնում, բայց, իհարկե, գերադասելի է համոզվել, որ սա սրտի կաթվածի նշան չէ։
- Հոգնածություն։ Հոգնածության մշտական զգացումը կարող է կապված լինել քնի խանգարման, որոշ դեղամիջոցների ընդունման կամ սթրեսի հետ։ Եթե միշտ հոգնածություն եք զգում առանց պատճառի, սա կարող է վկայել արյան շրջանառության և սրտի աշխատանքի խանգարման մասին։ Արյունատար անոթների արգելափակումը խոչընդոտում է սրտին արյան նորմալ մատակարարմանը։ Սիրտը ստիպված է լինելու ավելի ջանասիրաբար աշխատել, ինչի արդյունքում բարձրանում է արյան ճնշումը և մեծանում կաթվածի հավանականությունը։
- Սառը քրտինք և սրտխառնոց։ Սովորական զբաղմունքների ընթացքում սառը քրտինքի առաջացումը կարող է սրտի կաթվածի նշան լինել։ Սա, իհարկե, կարող է կապված լինել բազմաթիվ հիվանդությունների հետ, սակայն կասկածների դեպքում գերադասելի է դիմել մասնագետի՝ սրտի կաթվածի հավանականությունը բացառելու համար։
- Անհանգստության անսպասելի նոպա։ Սրանք սովորաբար ուղեկցվում են կրծքավանդակի սուր ցավերով կամ գլխապտույտով։ Շատ կանայք են ունենում այս զգացողությունը կաթվածից մի քանի ժամ առաջ։ Բացի այդ՝ անհանգստությունն ու սթրեսը մեծացնում են արյան ճնշման բարձրացման և ինֆարկտի առաջացման հավանականությունը։
- Ցավ ձեռքերում և իրանում։ Հոդերում, իրանում ցավեր հանդիպում են այն կանանց շրջանում, ում մոտ սիրտ-անոթային խնդիրները խոչընդոտում են սրտամկանի նորմալ աշխատանքին։ Ցավը կարող է աստիճանաբար զարգանալ և անսպասելի հանգստանալ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը