Պրոֆեսոր Գերլինգը Ժնևում 1930թ. գիրք հրատարակեց, որում կանանց անգին խորհուրդներ էր տալիս կին ընտրելու եղանակների մասին: Թվում է, թե ինչ հետաքրքիր բան կարող է ասել տղամարդկանց մասին գրեթե մեկ դար առաջ գրված գիրքը, սակայն դրանք ակտուալ են նաև մեր օրերում:
Եվ այսպես, պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով՝
- Վստահ է, որ այն, ինչ անում է, ճիշտ է, հիանալի և աննման:
- Հայելու մոտով անցնելիս չի կարողանում չհիանալ իրենով:
- Ամեն շաբաթ կամ ավելի հաճախ փոխում է ընկերուհիներին:
- Խաղամոլ կամ ալկոհոլամոլ է:
- Եղունգները կրծելու սովորություն ունի, կամ եղունգները մշտապես կեղտոտ են: Մի ամուսնացեք նաև այն տղամարդու հետ, ով մաքրակենցաղ չէ:
- Ծանր հիվանդ է, քանի որ ընտանեկան օջախը, որը պետք է հիմնեն երիտասարդ ամուսինները, առողջարան չէ, այլ բույն, ուր պետք է ծնվի նոր, առողջ սերունդ:
- Հայտնի է իր խելքի տկարությամբ:
- Արժեքային համակարգ չունի, օրինակ, ստախոսը:
- Կնոջը, իսկ հետո՝ նաև երեխաներին արժանավայել պահելու համար բավականաչափ ջանք չի գործադրում:
- Ժլատ է և իր կնոջը նվերներ չի տալիս, թատրոն կամ հանգստանալու չի տանում:
- Չի ուզում իմանալ, որ կինը պետք է ուրախ լինի և երջանիկ: Չէ՞ որ նրա տրամադրությունն ու առողջությունն ընտանեկան հաջող կյանքի հիմքն են:
- Անհավասարակշիռ բնավորություն ունի:
- Անգամ 5 րոպե հանգիստ մի տեղում չի նստում:
- Շան հաչոց կամ կոտրվող ապակի հիշեցնող ձայն ունի, քանի որ այդ ձայնը խոսում է նրա՝ փնթփնթան և անհամբեր լինելու մասին: Այդ տղամարդը ոչ մի դեպքում չի կարող բարի լինել:
- Ձեզնից մեծ է 12 և ավելի տարիներ, կամ Դուք եք նրանից նույնքան մեծ:
- Հայտնի մեծագույն անձնավորություն է, հանճարեղ նկարիչ, դերասան, գիտնական, երաժիշտ կամ բժիշկ: Հիմնականում այս մարդիկ նյարդային են, ամբողջությամբ խրված իրենց գործի մեջ:
- Դոն Ժուան է: Ինչպես ասում են, կարմիր կովն իր կաշին չի փոխում: Այդպիսի տղամարդն առողջ ընտանիք ստեղծել չի կարող:
- Հասարակաց տներ հաճախողներին: Չէ՞ որ նրանք այդպիսով ձեռք են բերում հիվանդ մարմին և հոգի: Ամուսնանալով՝ նա վստահ է, որ առողջ է, սակայն նրա մեջ թաքնված են հիվանդություններ, որոնք հետագայում կկործանեն թե Ձեզ, թե Ձեր ընտանիքը:
- Զգուշացեք նաև այն տղամարդուց, ով տան միակ տղան է: Այդպիսի տղամարդիկ սերում են մորից, ով տառապում է ինֆանտիլիզմով, երբ զրկված է էլի երեխաներ ունենալու հնարավորությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Ս. Պետրոսյանը