Դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը նշում են իրենց ամուսնության 5-ամյակը։ Ալեքսանդրն այսօր անակնկալ էր պատրաստել կնոջ համար, որի լուսաբանումը վստահել էր Tert.am Life–ին։
Երևանի սուրբ Աննան եկեղեցում նա և Լիլիթը նորապսակների օրհնության կարգ անցան։ Պարզվում է` ամիսներ առաջ Լիլիթը լողավազանում կորցրել է իրենց ամուսնական մատանին, ինչից շատ է սրտնեղել։ Ալեքսանդրը որոշել է նոր մատանիներն օրհնել եկեղեցական կարգով։
Լիլիթը եկեղեցի էր եկել ընկերուհու` երգչուհի Անահիտ Սիմոնյանի հրավերով, սակայն չգիտեր, որ այնտեղ իրեն սպասում են ամուսինն ու հարազատները։ Դա է պատճառը, որ կոստյումով ու պատրաստված Ալեքսանդրի կողքին Լիլիթը կանգնած էր առօրյա հագուստով։ Ամուսինը, սակայն, նախապես հոգացել էր, որ Լիլիթն ունենա հարսի քող և ծաղկեփունջ։
Ամբողջությամբ՝ life.tert.am