Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգում շուտով հանդես կգա ևս մեկ հայ մարզիկ:
Այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: «Մենք նոր մարզիչ կունենանք պրոֆեսիոնալ ռինգում: Հիմա չեմ կարող անունն ասել, բայց շուտով նա կսկսի պայքարը»,- ասաց Թորոսյանը:
Հայաստանի երեք ներկայացուցիչները`Նարեկ Աբգարյանը (6 հաղթանակ), Արամ Ավագյանը (5 հաղթանակ) և Գոռ Երիցյանը (3 հաղթանակ) իրենց հաջորդ մենամարտերը կանցկացնեն նոյեմբերին իսպանական Վալենսիա քաղաքում: