Ավստրիայում միջազգային ստարտափների համար կլինի պաշտոնական աջակցություն
Advertisement 1000 x 90

Ավստրիայում միջազգային ստարտափների համար կլինի պաշտոնական աջակցություն

Ավստրիայում ուժի մեջ է մտնում նոր օրենք, որը թույլ կտա ստարտափների հիմնադիրներին և թիմերին զարգացնել իրենց ընկերությունը և աշխատել Վիեննայում:

Միջազգային ստարտափների համար վիզաների նոր ձևաչափ

Ավստրիայում ուժի մեջ է մտնում նոր օրենք, որը թույլ կտա ստարտափների հիմնադիրներին և թիմերին զարգացնել իրենց ընկերությունը և աշխատել Վիեննայում: Օրենքի շնորհիվ գործարարը հնարավորություն է ստանում ապրել և աշխատել 2 տարի: Կացության իրավունքի երկարաձգումը կախված կլինի ստեղծած աշխատատեղերի թվից, տարեկան շրջանառությունից և հետագա ֆինանսավորումից: Ստարտափ-վիզան նպատակ ունի հիմնել միջազգային ստարտափ թիմեր և արտերկրի բիզնես մտքի համանման իրավունքներ և հնարավորություններ, որոնք ունեն տեղաբնակները:

Վիեննան իբրև եվրոպական համալսարանական քաղաք՝ գրավիչ է: Դրա համար որպես մյուս քայլ, վիզան կտարածվի բակալավրիատի ուսանողների, մագիստրանտների և դոկտորանտների համար: Սպասվում է, որ ԵՄ երկրներին չպատկանող շրջանավարտները ավարտելուց հետո կունենան լրացուցիչ 12 ամիս՝ աշխատանք գտնելու համար: Օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հոկտեմբերի 1-ից:

Արդեն 2017-ի հունվարի 1-ից նոր ինովացիոն ընկերությունները կարողացել են մասնակիորեն ծածկել իրենց լրացուցիչ ծախսերը առաջին 3 տարվա համար՝ առաջին 3 աշխատակիցների վճարման համար:

Գործունեության առաջին տարում բաժանված աշխատավարձի գումարը  կփոխհատուցվի ամբողջությամբ, 2-րդ տարում՝ 2/3 մասը, և 1/3 մասը՝ 3-րդ տարում: Այդ ամենը կառավարելու է  Ավստրիայի Զարգացման Պետական Բանկը  (Austria Wirtschaftsservice (AWS)):

Լրացուցիչ ինֆորմացիայի համար դիմել Նիկոլայ Ռոդիմովին

Vienna Business Agency. A service offered by the City of Vienna.
[email protected]

gotech.vc