
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է որակազրկվել:
Պորտուգալացի խաղացողը «Ժիրոնայի» դեմ կայացած խաղի դրվագներից մեկում հարվածել է մրցակցի պաշտապն Պերե Պոնսին: Հարվածից հետո պաշտպանը ընկել է, սակայն դրվագը չի նկատել հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդեսը: Ինչպես հայտնում է «The Sun»-ը, 32-ամյա հարձակվողի արարքը պետք է քննարկվի Լա Լիգայի կարգապահական կոմիետում, որից հետո որոշում կկայացվի:
«Ժիրոնա»-«Ռեալ Մադրիդ» խաղն ավարտվել է կատալոնյան ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով: