
ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի՝ «Շիրակ»-«Ալաշկերտ» (0:1) խաղից հետո տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ «Ալաշկերտ»-ի հաղորդագրությանն ի պատասխան «Շիրակ»-ը տեսանյութ է հրապարակել և նշել, որ ոչ մի ծեծկռտուք տեղի չի ունեցել։
«Այսօրվա «Շիրակ» – «Ալաշկերտ» խաղից անմիջապես հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ցանկանում ենք ճշտում մտցնել: Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել՝ երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի և Աբրահամ Խաշմանյանի միջև, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին: Ներկայացնում ենք մարզչի սադրիչ պահվածքը` խաղից հետո տեղի ունեցած միջադեպում: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում սևեռել նաև այն փաստին, որ ոչ մի երկրպագու չի մասնակցել միջադեպին, քանի որ իրավապահ մարմինները իրենց աշխատանքը կատարել են պատշաճ մակարդակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/SCShirak/videos/vb.132385036834814/1740126722727296/?type=2&theater