«Մարդասպան», «գորշ գայլ». Լոսանջելեսահայերը՝ Գարեգին Բ-ին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մարդասպան», «գորշ գայլ». Լոսանջելեսահայերը՝ Գարեգին Բ-ին

Լոս Անջելեսի հայերը քիչ առաջ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի:

Իրենց բողոքի ակցիան նրանք սկսել են Տերունական աղոթքով՝ դա բացատրելով այն բանով, որ «սատանաների մուտքն արգելվի մեր եկեղեցի», ավելի կոնկրետ՝ «սատանիկոս Բ. Գարեգինի մուտքը եկեղեցի»: Ամենայն հայոց կաթողիկոսին այդպես անվանողը «Սասնա ծռերի» Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Արաքսի Գրիգորյանն է եղել:

«Մենք եկել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնենք՝ ընդդեմ բռնապետական իշխանությունների, նաև սատանիկոսի: Մենք նաև եկեղեցու ներսում մարդիկ ունենք: Նրանց թվում էր, թե մենք այդքան միամիտ ենք, որ կգանք միայն այստեղ կկանգնենք: Ներսում թռուցիկներ կբաժանվեն: Իհարկե, նրանց էլ բռնի ուժող դուրս կբերեն»,- ասել է Գրիգորյանը:

Մասնակիցներն ունեցել են պաստառներ՝ “Karekin B murderer” (Գարեգին Բ մարդասպան), “Grey Wolf Garegin B” (Գորշ Գայլ Գարեգին Բ), «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին», “Church belongs to people and not criminal Goverment” («Եկեղեցին պատկանում է ժողովրդին, ոչ թե հանցագործ կառավարությանը»):

newspress.am