Ստամբուլի առաջին գրավաճառը՝ հայազգի Առաքելը
Advertisement 1000 x 90

Ստամբուլի առաջին գրավաճառը՝ հայազգի Առաքելը

1884 թ.-ին Թոզլույանը հրատարակել է Թուրքիայում առաջին գրքային տեղեկատու ցուցակը՝ վերնագրված «Առաքելի գրադարան», որի նպատակն է եղել հեշտացնել ընթերցողներիհամար անհրաժեշտ հրատարակությունների որոնման աշխատանքը:

Թուրգական «Birgün» թերթը գրում է, որ Ստամբուլի բոլոր գրախանութները սկզբնապեսպատկանել են տեղացի հայերին: Հենց նրանք են քաղաք բերել խանութներում, մշակութային հաստատություններում և սրճարաններում գիրք գնելը մշակույթը:

1890-ականներին Առաքելի հրատարակչությունն առաջին անգամ հրատարակել է թուրքգրողներ Ահմեդ Ռասիմի և Հալիթ Զիայիի գրքերը: Հետագայում Առաքելը սկսել է հրատարակել նաև թուրքական դպրոցական դասագրքեր:

Թոզլույանը 1891-1894թթ.Թուրքիայում առաջին անգամ հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ `գրպանի գրքերի ձևաչափով՝ փոքր չափսի գրքեր:

Թուրք հետազոտողները նշում են, որ հայազգի հրատարակչի մասին կենսագրականտվյալներ գրեթե չկա, միայն հայտնի է, որ Առաքել Թոզլույանը Կեսարիայից էր:

haydzayn.am