
«Տոտենհեմը» ցմահ որակազրկել է երկու երկրպագուների, որոնք Անգլիայի լիգայի Գավաթի 4-րդ շրջանի` «Վեսթ Հեմի» (2:3) հետ խաղի ընթացքում աչքի են ընկել անվայել պահվածքով:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է տանտերերի երկրպագուն միզում բաժակի մեջ և նետում այն հակառակորդ թիմի երկրպագուների ուղղությամբ:
Տեսանյութում լսվում է բաժակը նետող երկրպագուի ընկերոջ ծիծաղը: