«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին
Advertisement 1000 x 90

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը կտրամադրի անվճար խորհրդատվություն և բուժզննում բոլորին

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնը բացառապես անվճար հիմունքներով բացում է իր դռները բոլոր նրանց համար ովքեր ունեն բուժօգնության կարիք: Այս մասին այսօր NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը: Նրա խոսքով՝ կենտրոնում նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը առաջատար մասնագետների կողմից տրամադրվող անվճար խորհրդատվությունն ու բուժզննումը կնպաստի հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորմանը:

«Կենտրոնի նպատակը ոչ թե քաղաքացիների կյանքում անվճար սպասարկվելու գրաֆիկ կազմելն է, այլև հանրության շրջանում առողջությանը հետևելու մշակույթի ձևավորումը»,- ասել է նա:

Ըստ նրա՝ մարդիկ հաճախ չեն դիմում բժշկի ֆինանսական խնդիրների պատճառով, ոմանք պարզապես անտարբեր են այս հարցում, կա նաև վստահության պակասի գործոնը, սակայն նմանօրինակ ակցիաների շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվություն և բուժզննում ստացող քաղաքացին պետք է սկսի մտածել, որ բժշկին դիմելն անհրաժեշտություն է, որպեսզի փոքր խնդիրը հետագայում չդառնա ավելի մեծ, քանի որ ժամանակն ամենաթանկ բանն է, որից կախված է առողջությունը:

Խոսելով սպասվող ակցիայի մասին` Ա. Խարազյանը հայտնել է. «Տվյալ ակցիայի շրջանակներում անվճար խորհրդատվություն և բուժզննում կարող են անցնել բոլոր այն մարդիկ, որոնք մինչ այս, այս կամ այն պատճառով հնարավորություն չեն ունեցել դիմել բժշկի: Իսկ խորհրդատվություն տրամադրող բժիշկների ցանկում ընդգրկված են քաղաքի առաջատար մասնագետները՝ այդ թվում նաև Երևան քաղաքի գլխավոր թերապևտը: Մենք կարևորում ենք մեր քաղաքացիների առողջությունը և անում հնարավորը նրանց առողջության պահպանման ու վերականգնման համար»:

Հարցին, թե Երևանում բժշկական սպասարկում ապահովող մեծ ու փոքր կենտրոնների ու «Սլավ­մեդ» բժշկա­կան կենտրոնի միջև ի՞նչ զուգահեռներ կարելի է անցկացնել, նա պատասխանել է.

«Առողջապահական ոլորտն այն ոլորտներից է, որտեղ քանակը, մեծն ու փոքրը էական նշանակություն չունեն, եթե բուժայցելուների սպասարկման ընթացակարգում կան բաց օղակներ`սկսած հիվանդների ընդունման կարգից, նախնական հետազոտության հնարավորություններից, բուժման ճշգրիտ գործընթաց կազմակերպելուց մինչև վճարման հետ կապված հարցերը: Այստեղ «միակ ճիշտ, միակ արդյունավետ բուժում» բնորոշումները, կարծում եմ անլուրջ կլինեն. բժշկագիտությունն օր-օրի զարգացող ոլորտ է, որին պետք է ամեն օր հետևես ու փորձես քայլել ժամանակին համընթաց՝ համապատասխան գիտելիքներով ու փորձով: «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնը բազմապրոֆիլ բուժհաստատություն է, որն ունի ծննդա­տուն, գի­նե­կո­լո­գիա­կան, ուրոլոգիական, ԼՕՌ, անոթային վիրաբուժության, օրթո­պե­դիա­յի և վ­նաս­ված­քա­բա­նութ­յան, ընդհա­նուր, էն­դոս­կո­պիկ, լապարոսկոպիկ, միկ­րո և պ­լաս­տիկ վի­րա­բու­ժութ­յան բա­ժան­մունքներ­: Կենտրոնը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին` վերջին սերնդի նորագույն սարքավորումներ, փորձառու մասնագետներ, ժամանակակից կահավորում, հարմարավետ հիվանդասենյակներ՝ բազմաֆունկ­ցիո­նալ մահ­ճա­կալ­նե­րով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և իհարկե հի­վան­դին տրամադրվող ե­րե­քան­գամ­յա լիարժեք սննդով: Այս ա­մե­նով հանդերձ՝ բուժծա­ռա­յութ­յուն­նե­րի համար սահ­ման­վել են մատչելի գներ, որոնք հասանելի կլինեն բոլորին»:

Խոսելով կենտրոնի նպատակի մասին նա հավելել է նաև, որ կենտ­րոնի նպատակը ոչ թե հերթական բժշկական կենտրոն լինելն է, այլ հանրությանը բուժսպասարկման նոր մակարդակ ապահովելը:

Հարցին, թե ինչո՞վ է առանձնանում «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնը, նա պատասխանել է.

«Կարևորելով բուժայցելուի խնդրի լուծման ճիշտ ուղին, կենտրոնում ներդրվել են համաշխարհային ճանաչում ունեցող նորագույն, գերժամանակակից սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել լայնածավալ ախտորոշիչ և լաբորատոր հետազոտություններ, պահպանելով որակի բազմաստիճան հսկողություն, որն էլ ապահովում է հետազոտությունների ճշգրտությունը: Ներդրված սարքավորումներն իրենց տեսակի մեջ եզակի են և ողջ աշխարհում համարվում են լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունների ճշգրտության ոսկե ստանդարտ»:

Արման Խարազյանը հավաստիացրել է, որ «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում մասնագետների կողմից բացակայում է ոչ թեմատիկ հետազոտություններ նշանակելու, ինչպես նաև առանց լուրջ հիմնավորման կաբինետից կաբինետ բուժայցելուին ուղարկելու հաճախ հանդիպող պրակտիկան: Կենտրոնում գործում է վճարման մեկ պատուհան սկզբունքը, օրինակ` եթե հիվանդը պատրաստվում է հետազոտությունների կամ պլանային վիրահատության, համապատասխան վճարումը կատարում է դրամարկղում` համաձայն գնացուցակի, ըստ սահմանված կարգի:

Ստացիոնար բուժման ընթացքում բուժայցելուներին հաճախ հանդիպող հավելյալ գումարներ ծախսելու տարածված խնդրի վերաբերյալ հարցին նա պատասխանել է.

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոն դիմած բուժայցելուն սահմանված գումարից բացի ոչ մի լրացուցիչ գումար ո՛չ բժշկին, ո՛չ բուժքրոջը, ո՛չ սանիտարներին չի՛ վճարում և այս հարցը կենտրոնում շատ խիստ է դրված հենց հիմնադրի՝ տիկին Ա. Հովակիմյանի կողմից»:

«Եթե դիմել են մեզ, ապա մեզ համար թանկ է հիվանդի առողջությամբ զբաղվելու յուրաքանչյուր րոպեն», – իր խոսքում ընդգծել է Արման Խարազյանը:

Հիշեցնենք, որ «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտ­րոնում առանց որևէ խոչընդոտների և ավելորդ վճարումներ կատարելու սպասարկվում են նաև սոցփաթեթի շահառուներն ու բժշկական ապահովագրություն ունեցող բուժայցելուները` կրկին մեկ պատուհան սկզբունքով, ներկայացնելով միայն անձնագիր և սոցիալական քարտ:

med.news.am