European Union in Armenia էջի հրապարակումը. «Բնություն և լուսանկարչություն» մրցույթի հաղթող Կարեն Սիմոնյանը (http://bit.ly/2xzdhW4)` Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից, ստացավ իր մրցանակը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիից։ Կարենի նկարը (http://bit.ly/2gMr8Bi) ստացել էր ավելի քան 1400 «հավանում»։ Դեսպանը շնորհավորեց Կարենին, շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և մաղթեց հաջողություն իր ապագա գործերում։
Հիշեցնենք, Հայաստանի բոլոր մարզերից աշակերտներ (նախկինում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի մասնակիցներից) ներկա էին Դենդրոպարկում և Լոռի բերդում կայացած Եվրոպական ժառանգության օրեր 2017-ի պաշտոնական բացման արարողությանը, որը կազմակերպել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ։ Աշակերտները մասնակցել էին «Բնություն և լուսանկարչություն» վարպետության դասին, սովորել, թե ինչպես լուսանկարել բնության մեջ և ինքնուրույն լուսանկարել էին։