Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը նշում է ծննդյան տարեդարձը:
Գյումրեցի մարզիկն այսօր դառնում է 31 տարեկան: Նազիկ Ավդալյանը 2009 թվականին Գոյանում կայացած աշխարհի առաջնությունում դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն: 2008 թվականին Նազիկն արդեն նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Ավտովթարից հետո մի քանի տարի անց Նազիկ Ավդալյանը վերադարձավ մեծ սպորտ և 2016 թվականին նորվեգական Ֆյորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձավ «հին աշխարհի» չեմպիոն:
Ավդալյանը մասնակցեց նաև Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին և գրավեց 5-րդ տեղը: