Կատալոնիայի կառավարության մոտավորապես կեսը չի ճանաչում պաշտոններից իրենց հեռացնելու վերաբերյալ Մադրիդի որոշումը և մնում են տարածաշրջանի «միակ օրինական ղեկավարները»:
Այդ մասին հայտարարել է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ալֆրեդ Բոշը՝ հանդես գալով BBC բրիտանական հեռարձակող կորպորացիայի Newsnight ծրագրով:
Նրա հայտարարությունները հաղորդվել են հոկտեմբերի 31-ին: Նա ասել է, որ տեղական վարչակազմի ներկայացուցիչների կեսն առաջվա պես գտնվում է Կատալոնիայում, և նրանք սովորականի պես աշխատանքի են դուրս եկել, չնայած այն բանին, որ պաշտոնից հեռացված տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը ուղևորվել է Բելգիա:
«Խնդրում եմ, ամբողջ աշխարհին հիշեցրեք, որ Կատալոնիայի կառավարության անդամների կեսը գտնվում է Բելգիայում, իսկ նրա մյուս մասն այժմ մնում է Բարսելոնայում,- Բոշի խոսքը մեջբերում է Daily Express թերթը: – Մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք գնում իրենց գրասենյակներ»:
«Այժմ Կատալոնիայում շատ բարդ իրադրություն է, որտեղ իրականությունն այնքան էլ չի համապատասխանում այն օրենքներին ու կարգին, որոնք սահմանում է Մադրիդը»,- հավելել է Բոշը: