Եվս մի կին, ով հավակնում է դառնալ Ռուսաստանի նախագահ
Advertisement 1000 x 90

Եվս մի կին, ով հավակնում է դառնալ Ռուսաստանի նախագահ

Լրագրող, ռեժիսոր, երգչուհի, երգերի հեղինակ, իրավաբանական գրասենյակի ղեկավար: Այս ամենը Եկատերինա Գորդոնի մասին է, ով ևս հավակնում է դառնալ Ռուսաստանի նախագահ։

Նշենք, որ մինչ այս իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն էր հայտնել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը։

«Гордон за баб». նման խոսուն կայք է հիմնել Եկատերինան։ Իր քաղաքականությունը նա մտադիր է կառուցել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության շուրջ։ «Իմ քաղաքականությունն ուղղված չէ ամուսինների դեմ, պարզապես դա վիճակագրություն է»,- հայտարարել է Գորդոնը։

Նկատենք, որ Գորդոնն ու Սոբչակը բարդ հարաբերություններ ունեն. նրանք վիճել էին ռադիոյի եթերում դեռևս  2008 թվականին, ինչից հետո Գորդոնին վռնդել էին աշխատանքից։



Նման նյութեր