CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

CNN հեռուստաալիքի շոուի հաղորդավար ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը կընդգրկվի Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում՝ Շուշի այցելելու համար:

haqqin.az-ի հաղորմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:

Հոկտեմբերին Բուրդենը Շուշի է այցելել իր «Էնթոնի Բուրդեն. անհայտ վայրեր» հեռուստաշոուի հերթական թողարկումը նկարահանելու համար: Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում: