Մարադոնա. Արգենտինայի հավաքականում ոչ մի ֆուտբոլիստ չի հասկանում Մեսսիին
Advertisement 1000 x 90

Մարադոնա. Արգենտինայի հավաքականում ոչ մի ֆուտբոլիստ չի հասկանում Մեսսիին

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է իր հայրենակից Լիոնել Մեսսիի մասին: Վերջերս նա հիասթափություն էր ապրել, քանի որ չէր կարողացել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը շնորհել «Բարսելոնայի» հարձակվողին:

«Ասել եմ, որ նրան շատ եմ սիրում և նա ինձ համար մեծագույն ֆուտբոլիստ է: Պարտադիր չէ, որ նա հաղթի Աշխարհի առաջնությունում, որպեսզի դառնա լավագույնը: Նա արդեն լավագույնն  է:

Արգենտինայի հավաքականի կազմում չկա մի ֆուտբոլիստ, ով կկարողանա հասկանալ նրան: Ամենամոտը նրան կանգնած է Ագուերոն: Դիբալան նույնպես լավ խաղացող է, սակայն նա խաղում է այլ մակարդակով և այլ արագությամբ: Կցանկանայի խաղալ Մեսսիի հետ: Ցավոք, բայց արդեն 57 տարեկան եմ և չեմ կարող: Այդպես էլ չգտնվեց մի ֆուտբոլիստ, ով կփոխարիներ նրան: Ժամանակին նշվում էր մի քանի խաղացողների անուններ, որոնք հեռանկարային էին, սակայն նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

armsport.am