Եթե դուք չեք կարողանում կտրվել սմարթֆոնից և անընդհատ լարված նայում եք էկրանին, ապա պարզապես փոխեք էկրանի գույները և դարձրեք այն սև և սպիտակ:
Եթե դուք արդեն հոգնել եք նրանից, որ ընկերների հետ հանդիպումները վերածվում են smartphone party-ի, և ցանկանում եք անընդհատ չնայել էկրանին, ապա պետք է ընդամենը փոփոխեք գույները: Ըստ հետազոտությունների՝ սմարթֆոնի սև և սպիտակ էկրանը դառնում է քիչ գրավիչ, ինչի արդյունքում դուք անընդհատ չեք նայում դրան:
Եթե դուք օգտագործում եք iPhone, ապա դա շատ հեշտ է: iOS 11-ը ունի մոխրագույնի երանգներ: Դրանք ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Ունիվերսալ » → «Դիսփլեյի ադապտացում» → «Լուսային ֆիլտրեր» → « Դիսփլեյի ադապտացում » → «Մոխրագույնի երանգներ»:
Իսկ Android-ում այս հնարավորությունն ակտիվացնելու համար պետք է մի փոքր երկար փնտրել: Առաջին հերթին՝ պետք է մուտք գործել «Կարգավորումներ» բաժնի «Հեռախոսի մասին» բաժինը:
Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել «Հավաքման համարը» բաժին և սպասել այնքան, որ սմարթֆոնը ձեզ թույլ տա շարունակել գործողությունները: Միայն այս քայլերից հետո կարգավորումների բաժնում կարող եք միացնել սև և սպիտակի ռեժիմը:
Ըստ հետազոտությունների՝ այս միջոցով սմարթֆոնը ձեզ ավելի քիչ կշեղի: Նման կախվածությունից ազատվելը կօգնի ձեզ նվազագույնը 5 հարցում՝
- Դուք ավելի քիչ կշեղվեք
- Դուք կկարողանաք հանգստանալ
- Դուք հաճույք կստանաք մարդկանց հետ շփումից
- Դուք կկենտրոնանաք իրական կյանքի վրա
- Դուք կպահեք ձեր կյանքի գաղտնիությունը:
Սիրարփի Աղաբաբյան