Սելենա Գոմեսն ու իր կյանքը փրկած ընկերուհին Today-ին տված բացառիկ հարցազրույցում պատմում են, թե ինչպես են կարողացել հաղթել մահվանը:
Վերջերս Գոմեսն Instagram-ի իր էջում գրել էր, որ երիկաﬕ փոխպատվաստման համար վիրահատվել է: Հարցազրույցի ընթացնում նա խոսել է, թե ինչպես էր հուսաթափվել ու որքան դժվար է եղել մարդկանց օգնությունն ընդունել:
«Երիկամներս այլևս չէին աշխատում: Պարզապես մտածում էի հաջորդ օրվա մասին»,- անկեղծանում է երգչուհին:
Այդ ժամանակ նա բնակվում էր իր ընկերուհու՝ Ֆրանսիա Ռաիսայի հետ, որն էլ փրկել է իր կյանքը:
«Մի օր Սելենան հուզված տուն եկավ: Նա նույնիսկ չեր կարողանում ջրի շիշը բացել: Հարցրի՝ ի՞նչ է եղել, ու նա պատասխանեց, որ ապրելու քիչ ժամանակ ունի: Միանգաﬕց մտածեցի, որ իհարկե պետք է ստուգվեմ ու երիկաﬕ դոնոր հանդիսանամ ընկերուհուս համար: Նա չէր համաձայնում, բայց ես համոզեցի նրան: Զանգեցի նրա քրոջն ու ասացի, որ ուզում եմ դոնոր հանդիսանալ Սելենայի համար»,– պատմում է Ֆրանսիան:
«Ես չէի ուզում մտերիմներիցս որևէ ﬔկին խնդրել, որ երիկամներից ﬔկն ինձ տան: Ինձ համար դա անելը չափազանց դժվար էր»,- ասում է Սելենան,- «հետվիրահատական շրջանն էլ հեշտ չէր: Որոշ բարդություններ առաջացան: Բժիշկներն ասացին, որ պետք է նորից վիրահատեն ինձ, քանի որ երիկամներիցս ﬔկն իմ ներսում պտտվում էր: 6 ժամ տևած վիրահատությունից հետո երբ արթնացա, արդեն աﬔն ինչ ետևում էր: Ֆրանսիան փրկել է իմ կյանքը, ես դա գիտակցում եմ»:
Սելենա Գոմեսն հույս ունի ցույց տալ մյուսներին, որ աշխարհում դեռ բարի մարդիկ կան և դեռ աﬔն ինչ կորած չէ: