Սելենա Գոմեսը «Տարվա կին» է դարձել Billboard-ի վարկածով
Advertisement 1000 x 90

Սելենա Գոմեսը «Տարվա կին» է դարձել Billboard-ի վարկածով

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, Billboard հանդեսի վարկածով, ճանաչվել է «Տարվա կին»: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտնել է հրատարակության կայքը:

«Սելենան ոչ միայն երաժշտական չարթերը գլխավորողների թվում է, այլեւ երիտասարդ կանանց մշտապես ոգեշնչում է աշխատել լիակատար նվիրումով, չդավաճանել իրենց էությանը և չվախենալ օգտագործել իրենց ձայնը… Մենք շատ ուրախ ենք նրան «Տարվա կին» ճանաչելու հնարավորության համար»,- հանդեսը մեջբերում է The Hollywood Reporter-Billboard Media Group-ի ղեկավար Ջոն Ամատոյի խոսքը:

Անցյալ տարի այդ կոչմանն արժանացել էր Մադոննան: Ավելի վաղ մրցանակն ստացել են Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Ֆինքը, Քեթի Փերին, Ֆերգին և Բեյոնսեն:

Ինչպես նշում է հրատարակությունը, պարգևի հանձնումը կկայանա Billboard Women in Music-ի ամենամյա արարողությանը, որը նոյեմբերի 30-ին անցկացվելու է Լոս Անջելեսում: