ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար փոփոխություններ են սպասվում. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների համար փոփոխություններ են սպասվում. factor.am

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը խոստանում է՝ մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր աշխատանքային նոր հարմարավետ միջավայր ստեղծել խորհրդարանում աշխատող լրագրողների համար: «Լրագրողներին խորհրդարանում կհատկացվեն առանձին տարածքներ ժամանակակից տեխնիկայով հագեցված, որտեղ կլինի նորմալ ինտերնետ, համակարգիչներ, պատշաճ աշխատանքային պայմաններ, նորմալ լուսավորություն և այլն։

Կստեղծվի ժամանակակից մեդիամիջավայր, որտեղ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը կարող է ներկա գտնվել, աշխատել, դիտել հանձնաժողովների և ԱԺ նիստերը, այլ ոչ թե միջանցքում ընկճված նստել»,- նշեց Արա Սաղաթելյանը։ Փոփոխությունները, Արա Սաղաթելյանի վստահեցմամբ, չի սահմանափակի լրագրողների տեղաշարժը խորհրդարանում:

«Ոչ ոքի ոչինչ չի արգելվի: Նպատակը հետևյալն է՝ ստեղծել տեղեր, որտեղ լրագրողը կաշխատի ավելի հաճույքով, բայց եթե ուզում են աշխատել այլ պայմաններում՝ խնդրեմ»,- հավելեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am



Նման նյութեր