Օլիմպիական կրակը Հարավային Կորեայում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օլիմպիական կրակը Հարավային Կորեայում է

2018 թ. Փհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կրակն այսօր հասել է Հարավային Կորեա,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հանդիսավոր արարողության ժամանակ ջահը ընդունել են օլիմպիական չեմպիոն, գեղասահորդ Կիմ Յու Նան և Հարավային Կորեայի սպորտի նախարար Դո Չոն Հվանը:

Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ հարյուր օր առաջ կրակը սկսում է շրջել Հարավային Կորեայի տարածքով և կանցնի 2018 կմ: Փոխանցումավազքին կմասնակցեն շուրջ 7500 ջահակիրներ: Մրցավայր երկրում օլիմպիական կրակն առաջինը տարել է գեղասահորդ Յու Յոնը:

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկեն փետրվարի 9-ին:

armsport.am