Այս տղան իմ կարծիքով այս պատմության զոհն է, կանայք ինչի՞ կարող են հասցնել տղամարդուն…
Advertisement 1000 x 90

Այս տղան իմ կարծիքով այս պատմության զոհն է, կանայք ինչի՞ կարող են հասցնել տղամարդուն…

Անի Կաղինյանի գրառումը. «Հիմա ուզում եմ մի քիչ մանրամասներ գրել Արմավիրի դեպքից, երբ մանկապարտեզում տղամարդը պատանդ էր վերցրել երեքամյա երեխային:

Տիկին Ռոզիկը մանկապարտեզի տնօրենը, ոչ թե այդ տղայի զոնքաջն էր, այլ կնոջ տատիկը:

Աղջիկը հարուստ ընտանիքից է, տղան աղքատ, դե իհարկե տիկին Ռոզիկը իր թոռնուհու համար նման ամուսնություն չէր կանխատեսել:

Զույգը երջանիկ էր, տղան փախցրել էր աղջկան, ամուսնությունը սիրո վրա էր հիմնված: Սոցիալական պայմաններից դրդված և գործազրկությամբ տղան որոշում է գնալ ՌԴ և գործ սկսել, որ հետո հղի կնոջը տանի: Գրավադրում են աներոջ մեքենան: Տղան գնում է գործերը անհաջող են ստացվում վերադառնում է: Աղջկա ընտանիքը որոշում է պատժել անհաջողակ փեսային, վեց ամասական հղի աղջկան տանում են իրենց տուն կամ կվերադարձնես մեքենան, կամ այլևս կնոջդ չես տեսնի:

Դե, իհարկե տղան չի կարողանում վերադարձնել գումարը, ընտանիքը որոշում է գնալ մարդասպանության և հեռացնում են երեխային:

Դրանից հետո ամեն դեպքում մարդիկ իրար սիրում էին ու որոշում են Հայաստանից դուրս միասին ապրել: Ու վերջում ականատես եղանք մանկապարտեզի դեպքին:

ԱՅՍ ՏՂԱՆ ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶՈՀՆ Է, ԿԱՆԱՅՔ ԻՆՉԻ՞ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՍՑՆԵԼ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ, ՍԱ ԸՆՏԱՆԵԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ, ՈՐԻ ԶՈՀԸ ՏՂԱՄԱՐԴԸ ԵՎ ԻՐ ՉԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՆՀԱՋՈՂԱԿ ԼԻՆԵԼԸ»: